Թուրքիան շարունակում է ռմբակոծել Իրաքի հյուսիսում քրդական PKK-ի դիրքերը

Հունիսի 4-ին Իրաքի հյուսիսում գտնվող Զապ շրջանում սպանվել է 3 քուրդ, թուրքական կողմի պնդմամաբ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը: 

Ըստ թուրքական աղբյուրի՝ PKK-ի անդամները սպանվել են Թուրքիայի օդուժի ավիահարվածների արդյունքում:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ թուրքական ուժերը քրդաբնակ գյուղերով առաջ շարժվելով շուրջ 30 կմ խորացել էին Իրաքի տարածքում:

Թուրքիան գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ, սակայն դեռևս լուրջ դիմադրության չի հանդիպել: Թուրքական զորքերը մոտենում են Քանդիլի լեռներին, որտեղ էլ կենտրոնացված են քրդերի հիմնական ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *