Վերջին օրերին Թուրքիայի զնված ուժերի զինծառայողները ներխուժել են Իրաքի տարած և առաջ շարժվել քրդաբնակ գյուղերում: Ըստ առկա տվյալների՝ Թուրքիայի զինված ուժերը շուրջ 30 կմ խորացել են Իրաքի տարածքում:
#Turkish forces pushed 27km deep inside northern #Iraq and approaching the #PKK bastion in the Qandil mountains #Iraq pic.twitter.com/CoouuYtJSu
— Islamic World Update (@islamicworldupd) June 3, 2018
Ըստ հաղորդվող տեղեկության՝ Թուրքիան գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ, սակայնդ եռևս լուրջ դիմադրության չի հանդիպել:
Թուրքական զորքերը մոտենում են Քանդիլի լեռներին, որտեղ էլ կենտրոնացված են քրդերի հիմնական ուժերը: Նկատենք, որ Թուրքիան Իրաքի թույլտվությամբ մինչ այս էլ օգտագործում էր Իրաքի օդային սահմանները, ինչպես նաև սահմանի երկայնքով՝ Իրաքի տարածքում, որոշակի գործողություններ իրականացնում: Սակայն նմանատիպ առաջխաղացում վերջին տարիներին չէր եղել: առայժմ պարզ չէ, թե Թուրքիան իր գործողություններն ում հետ է համաձայնեցրել:
Իրաքի տարածքում քրդական փաստացի առնվազն երկու տարբեր միավորումներ կան: Մեկը պաշտոնապես ճանաչված Քրդական ինքավար շրջանն է, մյուսը՝ լեռներում ապաստանած PKK-ն: Այս երկու ուժերը միմյանց թշնամաբար են վերաբերում: