«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Չեչնիայում եկեղեցու վրա մայիսի 19-ին կատարված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով սպանվել էր եկեղեցին հսկող երկու ոստիկան, մեկ այցելու, կային նաև վիրավորներ:

ԻՊ-ն հայտարարել է, որ 19.05.2018թ. Չեչնիայի եկեղեցու վրա հարձակվել են իրենց անդամները. Աղբյուրը՝ @directorate4
Եկեղեցու վրա հարձակվել էր 4 ահաբեկիչ, որից երեքն ազգությամբ չեչեն, մեկը՝ ինգուշ: «ՏԱՍՍ»-ի տվյալներով՝ բոլոր ահաբեկիչները սպանվել էին:
Ահաբեկչական հարձակումն իրականացվել էր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզինում: Եվս երկու ոստիկան վիրավորվել էր:
Վերջին երկու-երեք տարվա ընթացքում Չեչնիայում ահաբեկչության դեպքերը զգալիորեն նվազել էին: Ոստիկանների սպանությամբ ուղեկցված ահաբեկչական գործողությունները բավականին մեծ տարածում ունեին շուրջ 3-4 տարի առաջ՝ 2014 թվականին: