Ռուսները Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի մոտ անօդաչու սարք են խոցել

Սիրիայում Ռուսաստանի զինուժի «Հմեյմիմ» ավիաբազայի երկնքում ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:  Հայտնում է «Իզվեստիան»:

Անօդաչու թռչող սարքի մասին որևէ տվյալ չկա, միայն նշվում է, որ այն փոքր չափերի էր: ԱԹՍ-ն հայտնաբերել են ավիաբազայի վերահսկման համակարգերը: Միջադեպը եղել է մայիսի 21-ի երեկոյան:

Սա առաջին անգամ չէ, երբ «Հմեյմիմի» մոտ ԱԹՍ-ների ակտիվություն է նկատվում: Ապրիլի 24-ին ռուսաստանյան կողմը հայտնել էր, որ հետ են մղել ԱԹՍ-ների խմբի հարձակում:

Ավելի խոշոր միջադեպ գրանցվել էր տարվա սկզբին: «Հմեյմիմ» ավիաբազայի ուղղությամբ հարձակման էին անցել մահապարտ անօդաչուների խմբեր: Այս հարձակումների մասին մանրամասն այստեղ:

Հմեյմիմի վրա հարձակված ԱԹՍ-ներ. հունվար 2018թ.

Հմեյմիմի վրա հարձակված ԱԹՍ-ներ. հունվար 2018թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *