Իրանը և Օմանը ռազմածովային համատեղ զորավարժություն են անցկացրել

Մայիսի 9-ին Իրանի բանակը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և Օմանի ռազմածովային ուժերը որոնողափրկարարական թեմայով համատեղ զորավարժություն են անցկացրել Հորմուզի նեղուցում։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Իսնա» լրատվական գործակալությունը։

Զորավարժությանը Իրանի բանակի ՌԾՈւ-ից ներգրավվել է 3 միավոր ավիակիր նավ, մեկ միավոր ուղղղաթիռ, մեկ միավոր օդային բարձիկով նավ, ԻՀՊԿ-ից ներգրավվել է 3 ռազմանավ։ Օմանի ռազմածովային ուժերից զորավարժությանը մասնակցել է երկու ավիակիր նավ և մեկ ուղղաթիռ։

Իրանի և Օմանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունը

Իրանի և Օմանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունը

Զորավարժության նպատակը երկու երկրների ռազմածովային ուժերի համագործակցության զարգացումը,  ջրային ընդհանուր սահմանների անվտանգության մակարդակի բարձրացումն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջազգային հարցերով տեղակալ Ղադիր Նեզամիի և Օմանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ռաշիդ բին Սաիդ ալ-Բալուշիի ղեկավարությամբ անցկացվել էր Իրանի և Օմանի  ռազմական համագործակցության հարցերով ընդհանուր կոմիտեի 14-րդ նիստը։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերի, պայմանավորվածությունների կատարման ընթացքին,  երկկողմ ռազմական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր։ Իր ելույթի ընթացքում Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը բարձր է գնահատել երկու երկրների զինված ուժերի  համագործակցության մակարդակը։

Նշենք, որ Օմանը, ի տարբերություն տարածաշրջանի արաբական մյուս երկրների, լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Երկու երկրները հաճախ անցկացնում են նաև համատեղ ծովային զորավաժություններ։

Իրանի և Օմանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունը

Իրանի և Օմանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *