Իրանը և Օմանը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

Մայիսի 5-ին Թեհրանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջազգային հարցերով տեղակալ Ղադիր Նեզամիի և Օմանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ռաշիդ բին Սաիդ ալ-Բալուշիի ղեկավարությամբ ացկացվել է Իրանի և Օմանի  ռազմական համագործակցության հարցերով ընդհանուր կոմիտեի 14-րդ նիստը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանի և Օմանի ռազմական համագործակցության հարցերով համատեղ կոմիտեի 14-րդ նիստը

Իրանի և Օմանի ռազմական համագործակցության հարցերով համատեղ կոմիտեի 14-րդ նիստը

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ձեռք բեված համաձայնագրերի, պայմանավորվածությունների կատարման ընթացքին,  երկկողմ ռազմական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր։ Իր ելույթի ընթացքում Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը բարձր է գնահատել երկու երկրների զինված ուժերի  համագործակցության մակարդակը։

Օմանի պատվիրակությունը նիստի անցկացումից հետո հանդիպել է նաև Իրանի ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյանաների հետ։

Հավելենք, որ մոտ օրերս Իրանի և Օմանի ռազմածովային ուժերը  որոնողափրկարարական թեմայով համատեղ զորավարժություն կանցկացնեն Պարսից ծոցում։ Զորավարժությանը ներգրավվելու են նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների  կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժեր։

Նշենք, որ Օմանը, ի տարբերություն տարածաշրջանի արաբական մյուս երկրների, լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։

2013-ին Օմանի և Իրանի պաշտպանության նախարարները ստորագրել էին պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր:

Երկու երկրները հաճախ անցկացնում են նաև համատեղ ծովային զորավաժություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *