Մայիսի 6-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հրամանով Իրաքի օդուժը հրթիռակոծել է Սիրիայի Դեշաիշա քաղաքից հարավ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։
بأمر رئيس مجلس الوزراء القائد العام للقوات المسلحة الدكتور العبادي ابطال القوة الجوية العراقية يوجهون ضربة موجعة ضد موقع لقيادات الارهاب الداعشية جنوب الدشيشة داخل الاراضي السورية
PM Al-Abadi orders the Air Force to strike Daesh leadership near Al-Dashisha in Syrian territory— Haider Al-Abadi (@HaiderAlAbadi) May 6, 2018
Իրաքյան կողմի պնդմամբ՝ «դիրքերն ամբողջովին ոչնչացվել են»։ Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Իրաքը Սիրիայում ԻՊ դիրքերը սկսել էր ակտիվորեն հրթիռակոծել ապրիլի 19-ին: Ավիահարվածներն իրականացվում են Սիրիայի կառավարության թույլտվությամբ: Իրաքի օդուժը հիմնականում հարվածում է Իրաք-Սիրիա սահմանին՝ Դեր Զորի հարավում, ԻՊ դիրքերին:
Ըստ իրաքյան կողմի՝ հարվածներն իրականացվում են՝ ելնելով այն վտանգից, որ այդ ահաբեկիչները կարող են ներթափանցել Իրաք։