ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է. հիմնական թեման Սիրիան է

Այսօր՝ ապրիլի 16-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելել է Թուրքիա: Անկարայում Ստոլտենբերգին ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին: Ստոլտենբերգը Թուրքիայի ղեկավարության հետ հիմնականում պետք է քննարկի սիրիական հակամարտությունը: 

Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքը հանդիպումից մանարամասներ առայժմ չի հայտնում: Նշվում է միայն, որ Ջանիքլին և Ստոլտենբերգն արդեն պատվիրակությունների կազմով հանդիպում են անցկացրել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Թուրքիայի պաշտպանության նախարարը Անկարայում. 16.04.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Թուրքիայի պաշտպանության նախարարը Անկարայում. 16.04.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն օրվա ընթացքում պետք է հանդիպի նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետին, արտգործնախարարին, նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերն ի թիվս այլ խնդիրների կքննարկեն, թե արդյոք «Ինջիրլիք» ավիաբազան կարող է օգտագործվել Սիրիայի կառավարական ուժերին հարվածելու նպատակով:

Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտպանել էր ապրիլի 14-ին ԱՄՆ, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հարվածները Սիրիայի կառավարական ուժերի օբյեկտներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *