Համոզել ենք Թրամփին զորքերը պահել Սիրիայում. Ֆրանսիայի նախագահ

Ապրիլի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրենք համոզել են ԱՄՆ նախագահին զորքերը երկար ժամանակով Սիրայում պահելու անհրաժեշտության, ինչպես նաև միացյալ հարվածները կրճատելու հարցում: Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Մակրոնը մասնավորապես ասել է, – «Տաս օր առաջ նախագահ Թրամփը ասում էր, որ ԱՄՆ-ն պետք է [զորքերը] դուրս բերի Սիրիայից: Մենք համոզել ենք նրան, որ անհրաժեշտ է երկար ժամանակով մնալ այնտեղ»: Մակրոնը նաև ասել, որ իրենք համոզել են Թրամփին քիմիական զենքի հետ առընչվող օբյեկտներին հարվածները սահմանփակել:

Նշենք, որ ԱՄՆ նախագահը պնդում է, որ ամերիկյան զինուժը Սիրիայի տարածքը պետք է լքի «հնարավորինս շուտ»: Ժամկետները, սակայն, մնում են անհասկանալի, քանի որ Սիրիայում ամերիկյան զորքի ներկայությունը կապվում է «Իսլամական պետության» դեմ լիակատար հաղթանակի հետ, ինչը, ամենայն հավանականությամբ, մոտակա ամիսներին ամերիկյան զորքերը պահելու հիմք կլինի:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության պետ Դան Քոթսը հայտարարել էր, որ Սիրիայում ԱՄՆ զորքերի տեղակայման վերաբերյալ որոշում կայացվել է: Նա, սակայն, չէր մանրամասնել թե կոնկրետ ինչ որոշում է ընդունվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *