Երկուշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմեկնի Թուրքիա: Անկարայում կողմերը կքննարկեն նաև սիրիական հակամարտությունը և այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ն Սիրիայի ավիահարվածներ հասցնելու համար կարող է օգտագործել «Ինջիրլիք» ավիաբազան: Այս մասին ասյօր՝ ապրիլի 12-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Սիրիայի հարվածելու որոշման դեպքում իրենք կաջակցեն ԱՄՆ-ին, թե ոչ: Նա նշել է, որ պետք է սպասել զարգացումներին, իրենք ուշադիր հետևում են:
Հիշեցնենք, որ Ստոլտենբերգի կայանալիք այցի մասին ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները: