Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները «Փամբակ» զորավարժարանում լեռնագնացության հատուկ դասընթացի ավարտից հետո 100 կմ երթ են իրականացրել դեպի մշտական տեղակայման վայր: Այս մասին Razm.info-ին հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը:
Զինծառայողները յուրացրել են լեռնային տեղանքում կողմնորոշվելու, լեռնային գետերի, ձորերի, ժայռոտ տարածքների հաղթահարման հմտություններ` օգտագործելով պարանների հանգույցներ, պատրաստելով օդային անցարաններ, կիրառելով ձեռքի տակ գտնվող միջոցները և լեռնային տեղանքի համար անհրաժեշտ հանդերձանքը:
Հետախույզների պատրաստության դասընթացը ավարտվել է ստորաբաժանումների՝ 2500 մ բարձրություն ունեցող Շեգգյոլ լեռը 3 օրում բարձրանալու ստուգողական մրցույթի միջոցով: