Թուրքիայի ԶՈւ-ից ևս 38 հոգի ցմահ ազատազրկվել է ռազմական հեղաշրջման փորձի գործով

Ապրիլի 9-ին Անկարայի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը վճռել է Թուրքիայի ցամաքային զորքերի 28-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարությանը կից տանկային գումարտակի անձնակազմից 38 հոգու ցմահ ազատազրկել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ցմահ ազատազրկվածներից 11-ը իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմով բանտերում: Ընդհանուր առմամբ, գումարտակից 63 մեղադրյալ է եղել, որոնցից 11-ը ազատ են արձակվել: Զինծառայողները մեղադրվում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար:

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձին մասնակցած ժանդարմերիայի ծառայողների դատավարությունը. նոյեմբեր 2017թ.

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձին մասնակցած ժանդարմերիայի ծառայողների դատավարությունը. նոյեմբեր 2017թ.

Նշենք, որ 28-րդ մեխանիզացված բրիգադը ընդգրկված է Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի 4-րդ կորպուսի կազմում: 2-րդ բանակի  ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:

Այս տարվա հունվարին թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է: Հաջորդ ամիսներին դատավարությունները ևս շարունակվել են:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումները Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ:

Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:

Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *