Սիրիայի Դումա քաղաքից դուրս է բերվել զինյալների և նրանց ընտանիքների հերթական խումբը

Մեկ օրվա ընթացքում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին կից Արևելյան Ղուտա շրջանի Դումա քաղաքից դուրս են բերվել շուրջ 3000 զինյալ և նրանց ընտանիք անդամները: Նրանց ավտոբուսներով տեղափոխել են Հալեպ նահանգի հյուսիս: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը Facebook-ի պաշտոնական էջում:

Արևելյան Ղուտա, Սիրիա (արխիվ)

Արևելյան Ղուտա, Սիրիա (արխիվ)

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոտսի» գործակալությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ, Արևելյան Ղուտայում հումանիտար ընդմիջումների գործընթացի մեկնարկից ի վեր Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպվել է 161207 մարդու դուրսբերում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիի Նեբեզյան հայտարարել է, որ համաներումից հետո հնարավոր է, որ զինյալները ընդգրկվեն Սիրիայի ուժային կառույցներում:

Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Սիրիայում նվազագույնը 30 օր ժամկետով հումանիտար հրադադար հաստատելու բանաձև էր ընդունել:  Հրադադար պետք է հաստատվեր նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են հասել օրվա ընթացքում մի քանի ժամով հումանիտար հրադադար հաստատելու շուրջ միայն, սակայն ռազմական գործողությունները և բախումները չեն դադարեցվել:

Արևելյան Ղուտայի մի մասը վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: 2018 թ. փետրվարի սկզբից Սիրիայի կառավարությունն արվարձանն ազատագրելուն ուղղված լայնամաշտպաբ ռազմագործողություն է սկսել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *