2018-ի մարտին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 4,9 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2018-ի մարտին Թուրքիան Ադրբեջան է արտահանել շուրջ 4,9 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Փետրվարին արտահանումները կազմել են 3 միլիոն: Այսինքն մարտին դրանք աճել են շուրջ 1,5 անգամ: Տվյալները հրապարակված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնակայքում:

Նույն ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան ռազմական-ավիացիոն արտադրանքների արտահանումները կազմել են 187 հազար դոլար: Փետրվարին դրանք կազմել են 91 հազար դոլար, այսինքն փետրվարի հետ համեմատած Վրաստան արտահանումը աճել է մոտ 2 անգամ:

Մարտին Թուրքիան Իրանին ռազմական-ավիացիոն արտադրանք չի մատակարարել: Մինչդեռ փետրվարին արտահանումների ծավալը կազմել է 514 հազար դոլար:

2018-ի փետրվարին Թուրքիայի ռազմական-ավիացիոն արտադրանք ստացած երկրների շարքում առաջատարներն են.

  • ԱՄՆ — 68,3 միլիոն
  • Գերմանիա — 19,8 միլիոն
  • Շվեյցարիա — 9,9 միլիոն

Ընդհանուր առմամբ, Թուրքիան մարտին այլ երկրներ է արտահանել շուրջ 150 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Փետրվար ամսվա տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *