Հայաստանում տեղակայված ՌԴ Զու Հարավային ռազմական շրջանի ավիախմբի ուղաթռային անձնակազմերը «Ալագյազ» զորավարժարանում խաղարկել են պայմանական հակառակորդի ռազմական օբյետկների, մարդուժի, զրահատեխնիկայի և ավիացիոն միջոցների «ոչնչացման» գործողություններ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Վարժանքներին ներգրավվել են ՌԴ ռազմաբազայում տեղակայված Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏՇ ռազմատրանսպորտային ուղղաթիռների ավելի քան 20 անձնակազմ, ավելի քան 100 զինծառայող, ինչպես նաև ավելի քան 50 միավոր ավիացիոն և հատուկ ռազմական այլ տեխնիկա:
Ուղղաթիռների օդաչուները էլեկտորանային արձակումների, ինչպես նաև զորավարժարանի տարածքում չկառավարվող հրթիռների միջոցով խոցել են նախանշված թիրախները: