ԱՄՆ պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.3 մլրդ դոլարի հրետանու վաճառքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.31 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ինքնագնաց հրետանային համակարգերի և համապատասխան սարքավորումների վաճառքը: Սաուդյան Արաբիան կստանա 155 մմ տրամաչափի M109A5/A6 ինքնագնաց հրետանային համակարգեր: Այս մասին նշված է ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության մամուլի հաղորդագրությունում:

Սաուդական կողմը նախատեսում է նոր համակարգերով փոխարինել իր զինուժի սպառազինությունում առկա M109A6 Paladin ինքնագնաց հրետանային համակարգերը:

Ամերիկյան M109 ինքնագնաց հրետանային համակարգ

Ամերիկյան M109 ինքնագնաց հրետանային համակարգ

Եթե ԱՄՆ կոնգրեսը հաստատի՝ սաուդական զինուժը կստանա 180 միավոր 155 մմ տրամաչափի M109A5/A6 ինքնագնաց հրետանային համակարգեր, 3 վարժասարք, ինչպես նաև 180 միավոր M2 Browning 12.7 մմ տրամաչափի գնդացիր՝ համակարգերի վրա տեղադրելու համար:

Բացի այս, սաուդական կողմը նաև կստանա համապատասխան համակարգեր՝ ինքնագնաց հրետանիները 155-ից 177 մմ տրամաչափի դարձնելու համար: Այսինքն Սաուդյան Արաբիայի համար համակարգերը նաև հավելյալ կարդիականացվեն, կմեծացվի տրամաչափը:

ԱՄՆ-ն և Սաուդյան արաբիան զենքի վաճառքի հարցում որոշակի խնդիրներ ունեին Բարաք Օբամայի վարչակարգի ընթացքում: Սակայն Դոնալդ Թրամփի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2017 թ. մայիսի 20-ին, Էր-Ռիյադում ստորագրվեց սպառազինության վաճառքի մինչ այժմ եղած ամենախոշոր՝ շուրջ 110 մլրդ ԱՄՆ դոլար գնահատվող գործարք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *