Ապրիլի 4-ին Միացյալ Նահանգների արևմտյան Նևադա նահանգում վթարվել է այդ երկրի ռազմաօդային ուժերի F-16 կոծանիչ, օդաչուն զոհվել է: Կործանիչը պատկանում էր ԱՄՆ ՌՕՈւ «Նելլիս» ավիաբազային: Այս մասին հայտնում է ավիաբազայի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ F-16 կործանիչը վթարվել է ուսումնական թռիչքի ընթացքում: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Հավանաբար, ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով: Վթարի այլ հնարավոր պատճառները հայտնաբերելու համար հետաքննություն է սկսվել:
An Air Force F-16 assigned to Nellis Air Force Base, Nevada, crashed at approximately 10:30 am during routine training on the Nevada Test and Training Range. The condition of the pilot is unknown at this time. Emergency responders are on the scene. As soon as additional details..
— Nellis AFB Nevada (@NellisAFB) April 4, 2018
Նշենք, որ սա վերջին մի քանի օրերին սա ամերիկյան ինքնաթիռների և ուղղաթիռների արդեն 3 վթարն է:
Ապրիլի 3-ին Կալիֆոռնիա նահանգում վթարվել է ԱՄՆ ծովային հետևակի CH-53E Super Stallion բեռնատար ուղղաթիռ, անձնակազմի 4 անդամները զոհվել են:
Նույնը օրը ծովային հետևակի AV-8B Harrier գրոհիչ է վթարվել նաև աֆրիկյան Ջիբութի պետությունում: Օդաչուն կարողացել է փրկվել, նրա վիճակը կայուն է: