Իրաքը և Սիրիայի քրդերը կարող են համատեղ գործողություն սկսել ԻՊ զինյալների դեմ

Սիրիայի քրդական ուժերի ներկայացուցիչ Ալդար Խալիլը ապրիլի 4-ին նշել է, որ, կարող են, Իրաքի զինված ուժերի հետ համատեղ ռազմագործողություն իրականացնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ Սիրիա-Իրաք սահմանին:  Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Քուրդ գործիչը «Ենթադրել է», որ ԱՄՆ ԻՊ դեմ կարող են համատեղ գործել ԱՄՆ հովանավորությամբ գործող քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) և Իրաքի զինված ուժերը:

Այս մասին Խալիլը հայտնել է անմիջապես Reuters գործակալությանը: Դատելով նյութից՝ նման հավանականության մասին հարցրել են հենց լրատվական գործակալությունից:

Իրաքը որևէ կերպ առայժմ չի մեկնաբանել համատեղ գործողության հավանականությունը: Փոխարենը, ինչպես հայտնի է դարձել այսօր, Իրաքի զինուժը Դեր Զորից հարավ ԻՊ զինյալների դեմ համատեղ գործողություն է իրականացնում Սիրիայի զինված ուժերի հետ: Երկու կողմից էլ գործում են Իրանի հովանավորյալ ուժեր:

Նշենք, որ 2017 թ. դեկտեմբերին հանդիպել էին քուրդ-արաբական կառույցի՝ SDF-ի, և Իրաքի Զու հրամանատարության ներկայացուցիչներ: Կողմերն այդ ժամանակ քննարկել էին հենց սահմանին ԻՊ դեմ համատեղ պայքարի խնդիրը:

SDF-ի և Իրաքի բանակի հրամանատարության հանդիպում

SDF-ի և Իրաքի բանակի հրամանատարության հանդիպում 2017 թ. դեկտեմբերին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *