ԱՄՆ-ում ծովային հետևակի ուղղաթիռ է վթարվել. անձնակազմը զոհվել է

Ապրիլի 3-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում վթարվել է ԱՄՆ ծովային հետևակի CH-53E Super Stallion բեռնատար ուղղաթիռ: Նախնական տվյալներով՝ անձնակազմի 4 անդամները զոհվել են: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնում է Ծովային հետևակի 3-րդ ավիացիոն ստորաբաժանումը:

Ըստ հաղորդագրության՝ ուղղաթիռի վթարի պատճառները դեռևս հայտնի չեն, աշխատանքներ են արվում դրանք պարզելու ուղղությամբ: Միջադեպը գրանցվել է Կալիֆոռնիա նահանգի Էլ Սենտրո քաղաքի մոտակայքում: Ուղղաթիռը վթարվել է ուսումնական թռիչքի ժամանակ:

CH-53E Super Stallion բեռնատար ուղղաթիռի արտադրողն ամերիկյան Sikorsky ավիաշինական ընկերությունն է: Առաջին թռիչքը կատարել է 1964-ին, սկսել են շահագործել 1965-ից: Հիմնական շահագործող երկրներն են՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Իսրայելը: Ուղղաթիռ կարող է տեղափոխել 38 զինծառայող կամ 24 վիրավոր՝ պատգարակներով:

CH-53E Super Stallion

CH-53E Super Stallion

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *