Թուրքիան հերթական «դիտարկման կետն» է ստեղծում Սիրիայի Իդլիբ նահանգում

Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգ է ուղարկել իր զինված ուժերի զինծառայողների և զինտեխնիկայի հերթական խումբը: Թուրքական կողմն Իդլիբի «ապաէսկալացման գոտու» տարածքում սկսում է նոր՝ արդեն 8-րդ «դիտարկման կետի» ստեղծումը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Թուրքիան 8-րդ «դիտարկման կետն» է ստեղծում Սիրիայի Իդլիբ նահանգի տարածքում

Թուրքիան 8-րդ «դիտարկման կետն» է ստեղծում Սիրիայի Իդլիբ նահանգի տարածքում

Ըստ աղբյուրի՝ «դիտարկման կետը» կրում է 12-րդ համարը: Թուրքական կողմը չի հայտնում է, թե հերթական «դիտարկման կետը» Իդլիբի կոնկրետ որ հատվածում է կառուցվում:

Նշենք, որ Թուրքիան իր «դիտարկման կետերից մի քանիսը՝ մասնավորապես Ալ-Սարման և Ալ-Էիս բնակավայրերի տարածքում (1, 2), անմիջապես սահմանակցում են Սիրիայի կառավարական բանակի վերահսկած տարածքներին:

«Դիտարկման կետերը» Թուրքիան ստեղծում է Աստանայում Սիրիայի հարցով Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնության շրջանակներում՝ Իդլիբի «ապաէսկալացման գոտու» տարածքում: Թուրքական զորքերի ներխուժումն Իդլիբ նահանգ սկսել է  2017 թ. հոկտեմբերից:

Սիրիան մշտապես դեմ է արտահայտվել թուրքական զինուժի տեղակայմանն իր տարածքում: Ապրիլի 4-ին, Մոսկվայում անցկացվող անվտանգության 7-րդ համաժողովի շրջանակներում Սիրիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մահմուդ Շավան հայտարարել է, որ Աստանայի բանակցությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Թուրքիան կատարարեր իր պարտավորությունները:

Նշենք, որ ներկայում Թուրքիայի զինուժը շարունակում է ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ Սիրիայի Աֆրին շրջանում: Շրջանի մեծ մասը, այդ թվում դրա կենտրոնը, արդեն իսկ թուրքական կողմի ձեռքում է:

Միևնույն ժամանակ, Թուրքիան և Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերահսկում են նաև Ջերաբլուսից-Ազազ ընկած հատվածը: Այդ տարածքները Թուրքիայի զինուժը գրավել է 2016-2017-ին իրականացրած «Եփրատի վահան» գործողության ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *