Այսօր՝ ապրիլի 4-ին, Մոսկվայում անցկացվող անվտանգության 7-րդ համաժողովի շրջանակներում Սիրիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մահմուդ Շավան հայտարարեց, որ Աստանայի բանակցությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Թուրքիան կատարարեր իր պարտավորությունները: Համաժողովի ընթացքին կարող եք ուղիղ եթերով հետևել ՌԴ ՊՆ կայքում:
Սիրիայի պաշտպանության փոխնախարարը հայտարարեց, որ Աստանայի բանակցությունների արդյունքում Իրանը և Ռուսաստանը բավականին դրական դեր են խաղացել Սիրիայում հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Բանակցությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, թե Թուրքիան կատարեր պայմանավորվածությունները», – հայտարարեց Սիրիայի պաշտպանության նախարարի տեղակալը:
Սիրիացի պաշտոնյան չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ պայմանավորվածությունների մասինէ խոսքը, որոնք Թուրքիան չի կատարել:
Հավելենք, որ քիչ առաջ ելույթ էր ունենում Իրանի պաշտպանության նախարարը, ով իր հերթին Սիրիայում և Իրաքում իրավիճակի անկայունացումների համար մեղադրում էր գլխավորապես Միացյալ Նահանգներին: