Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Ապրիլի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի 52 զինծառայողից կազմված խաղաղապահ ուժերի հերթական խումբը մեկնել է Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայություն իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Նշենք, որ Ադրբեջանը ավելացրել է իր զորքերի թվաքանակը Աֆղանստանում՝ 94-ից դարձնելով 120 զինծառայող: Ներկայում 120 հոգանոց զորախումբը ներառում է 2 ռազմական բժիշկ և 6 սպա, ովքեր ներկայացված են լինելու «Վճռական աջակցություն» առաքելության տարբեր շտաբերում:

Զորախմբի թվաքականի ավելացման մասին պաշտոնապես հայտարարվել էր 2017-ի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահի և  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ընթացքում:

Նշենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *