Միքայել և Կարեն Վարդանյանները զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին 120 միլիոն դրամի նվիրաբերություն է արել, որից 54 միլիոն դրամով կկառուցվի ուսումնական կենտրոն:
Այդ ուսումնական կենտրոնում զինծառայողները կկրթվեն, ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ:
Հիշեցնենք, որ Կենտրոնը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
Կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանում վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր: