Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների թիվը 94-ից դարձել է 120: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Այսօր՝ հունվարի 9-ին, նաև Ադրբեջանի ԶՈւ 70 խաղաղապահ ռոտացիոն կարգով մեկնել է Աֆղանստան: Աֆղնաստանում կմնա նաև հոկետմբերին մեկնած 50-հոգանոց խումբը, իսկ ավելի վաղ մեկնած 44-ը կվերադառնան:
120 հոգանոց զորախումբը ներառում է 2 ռազմական բժիշկ և 6 սպա, ովքեր ներկայացված են լինելու «Վճռական աջակցություն» առաքելության տարբեր շտաբերում: Նախկինում 94 հոգանոց զորախումբ ներառում էր 2-ը ռազմական բժիշկ, 2-ն էլ ինժեներական զորքերի ծառայող:
Զորախմբի թվաքականի ավելացման մասին պաշտոնապես հայտարարվել էր 2017-ի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ընթացքում: Այն ժամանակ, սակայն, չէր նշվում թե ինչքանով է ավելանալու զորախմբի թիվը:
Նշենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող: