ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրով նախատեսվում է ներդնել «զսպման համակարգ», որն ուղղված կլինի ՀՀ նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, իսկ պատերազմի ժամանակ՝ ՀՀ համար շահավետ պայմաններով ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը:
Նշվում է, որ այս համակարգի համար անհրաժեշտ է որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահությունը, որն ուղղված պետք է լինի.
- հակառակորդի հարձակման նախապատրաստման, դիվերսիոն գործողությունների կամ դրանց փորձի վաղ հայտնաբերմանը և հակազդմանը,
- պետական սահմանների խախտումների արդյունավետ կանխմանը
- հակառակորդին անհրաժեշտության դեպքում անհամաչափ վնաս պատճառելուն,
- զորքերի՝ պլանային պահպանությունից (մարտական հերթապահություն) պաշտպանության անցնելու ապահովմանը
- առաջնագծում զինանձնակազմի կողմից դիտարկման կարողությունների ընդլայմանն ու առավելագույնս անվտանգ մարտական հերթապահության կազմակերպմանը:
Այդ նպատակով նախատեսվում է ԶՈւ-ն համալրել արդիական տեսադիտարկման, հետախուզության, հավաստանշման և կրակային խոցման ու ինժեներական միջոցներով: Նախատեսվում է ավելացնել ՀՀ ԶՈւ հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը:
Նախատեսվում է նաև զորակոչը պահել որպես զինված ուժերի համալրման հիմնական եղանակ, սակայն դրան զուգահեռ սերժանտական հաստիքներ ներդրնել, ինչի արդյունքում մարտական հերթապահությունն իրականացնող անձնակազմն աստիճանաբար համալրել առավելապես պայմանագրային զինծառայողներով:
Բացի զսպման համակարգից նախատեսվում է նաև ներդնել նոր միասնական ավտամատացված կառավարման համակարգ՝ հասնելով թվայնացված կառավարման:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2018-2024 թվականներին խաղաղ բանակցությունների միջոցով Արցախյան հիմնախնդրի վեջնական կարգավորման հավանականությունը գնահատում է ցածր, քանի որ Ադրբեջանը շարունակելու է «Ակտիվ սահմանի» քաղաքականությունը: Յոթնամյա ծրագրի որոշ դրույթների կարող եք ծանոթանալ նաև այստեղ: