Թուրքիայի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնելու Սև և Մարմարա ծովերում

Մարտի 26-ից ապրիլի 5-ը Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ինչպես նաև առափնյա անվտանգության ուժերի ներգրավվմամբ անցկացվելու է Deniz Yıldızı – 2018 («Ծովային աստղ – 2018») զորավարժությունը: Վարժանքներն անցկացվելու են Սև և Մարմարա ծովերում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:

Թուրքիայի ՌԾՈւ Deniz Yıldızı-2017 զորավարժության կրակային փուլը

Թուրքիայի ՌԾՈւ Deniz Yıldızı-2017 զորավարժության կրակային փուլը

Ամենամյա զորավարժության հայտարարվող նպատակը վարժանքներին մասնակցող ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելն է, տարբեր վարժանքներում նրանց գործողությունների հնարավարությունները և ընդունակությունները ընդլայնելը, ինչպես նաև նպաստել Սև ծովի անվտանգության պահպանումը:

Սցենարի համաձայն՝ իրականին մոտ մարտական պայմաններում ռազմածովային ուժերի ստորաբաժանումները  կրակ են վարելու հակառակորդի ծովային թիրախների ուղղությամբ:

Զորավարժությանը մասնակցող նավերը մարտի 29-ից ապրիլի 2-ը այցելելու են նաև Վրաստանի Բաթումի, Ռուսաստանի Նովոռոսիսկ, Ուկրաինայի Օդեսսա, Ռումինիայի Կոստանցա և Բուլղարիայի Վառնա նավահանգիստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *