Կանադայում բնակվող մի անձ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարել է խոշոր նվիրաբերություն 5000 ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:
«Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց օգնությունը կարող է դրական փոփոխություն մտցնել մեր հաշմանդամ զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների կյանքում»,– նշվում է կանադահայի փոխանցած ուղերձում:
Նշենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ամսական 1000 դրամ վճարում են նաև արցախցիները:
2018 թ. փետրվարի 13-ի դրությամբ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 28 զոհված զինծառայողի ընտանիք և 11 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:
2017-ի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ 2018 թվականի բյուջեն նախատեսվում է ապահովել շուրջ 5.3 միլիարդ դրամի մուտք պարտադիր վճարներից, 81 միլիոն դրամ՝ կամավոր նվիրաբերություններից, և շուրջ 500 միլիոն դրամ եկամուտ էլ ստանալ հիմնադրամի ակտիվների կառավարումից:
Հիմնադրամի գործունեությանը կարող եք հետևել այստեղ: