Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2018-ի բյուջեն նախատեսվում է 5 մլրդ 881 մլն դրամի չափով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ 2018 թվականի բյուջեն նախատեսվում է ապահովել շուրջ 5.3 միլիարդ դրամի մուտք պարտադիր վճարներից, 81 միլիոն դրամ՝ կամավոր նվիրաբերություններից, և շուրջ 500 միլիոն դրամ եկամուտ էլ ստանալ հիմնադրամի ակտիվների կառավարումից։

Հիմնադրամի 2018 թվականի բյուջեն հաստավել է դեկտեմբերի 13-ին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի հաշվետվության՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ հավաքագրված գումարները կազմել են 5.27 միլիարդ դրամ՝ որպես պարտադիր վճարներ, 77 միլիոն դրամ կազմել են նվիրաբերությունները։ Կատարվել է շուրջ 360 միլիոն դրամի հատուցում։

Դեկտեմբերի 13-ի դրությամբ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 27 զոհված զինծառայողի ընտանիք և 6 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են նաև 2018 թվականի աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև ներկայացվել է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագրի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ «հիմադրամի դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *