Հայաստանի զենքի ներկրումների ծավալները 2017 թ. SIPRI

Մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2017 թ. Հայաստանը ներկրել է 14 մլն դոլարի սպառազինություն: Հայաստանին զենքի մատակարարումների 100%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը ներկրել է.

  • BM-9A52 «Սմերչ» ՀԿՌՀ-ներ (6 միավոր: Մատակարարվել է 2016 թ., 2017 թ. մատակարարումը շարունակվել է);
  • Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (200 միավոր մատակարարվել է 2016-17 թթ.);
  • 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:

«Վերբա-Ս» համակարգերի ձեռքբերման մասին հայկական կողմը հայտնել էր դեռևս 2017 թ. ապրիլին: Այդ ժամանակ նշվում էր, որ հայկական զինուժը նաև «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ներ է ստացել, սակայն սա նշված զեկույցում բացակայում է: «Կորնետ» համալիրների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել այս տարի՝ 2018 թ.:

2016 թ., համաձայն SIPRI-ի տվյալների, Հայաստանը Ռուսաստանից ներկրել է 110 մլն դոլարի սպառազինություն:

SIPRI-ի տվյալների բազան անընդհատ թարմացվում է: այսպես, 2017 թ. հրապարակած ցուցակում նշվում էր, որ 2016 թ. Հայաստանը ներկրել է 79 մլն դոլարի զենք, արդեն այս տարի նույն ցուցանիշը, ըստ այս կառույցի, հասել 110 մլն դոլարի:

Ըստ որում, դատելով առկա տվյալներից, տվյալները պարբերաբար թերի են ներկայացվում, որոշ զինատեսակներ, որոնք մատակարարվել են, զեկույցներում չեն ներառվում, որոշները ներառվում են զեկույցի հրապարակումից հետո՝ մեկ կամ մի քանի տարվա ընթացքում:

Ադրբեջանի 2017 թ. սպառազինության ներկուրմների վերաբերյալ SIPRI-ի զեկույցի վերաբերյալ՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *