2016 թ. Հայաստանը զենքի համաշխարհային ներկրումների ծավալով 52-րդն է. SIPRI

Փետրվարի 22-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2016 թ. զենքի համաշխարհային առևտրի վերբերյալ սեփական հետազոտությունը, համաձայն որի՝ 2016 թ. Հայաստանը գնել է 79 մլն դոլար արժողությամբ զենք: Այս ցուցանիշով Հայաստանը 2016 թ. ընթացքում զենքի համաշխարհային ներկրողների ցանկում 52-րդն է:

2016 թ. զենքի համաշխարհային ներկրողների ցուցակը՝ ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI)

2016 թ. զենքի համաշխարհային ներկրողների ցուցակը՝ ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI)

Մեկ այլ ցուցակում SIRPI-ին նշում է, որ 2016 թ. Հայաստանը Ռուսաստանից գնել է 4 միավոր 9P38 «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր, ինչպես նաև համալիրների համար նախատեսված 25 միավոր հրթիռ:

Նշենք, սակայն, որ զեկույցն ամենայն հավանականությամբ թերի է, քանի որ այստեղ ներառված չեն առնվազն նույն 2016 թ. սեպտերմբերի 21-ի զորահանդեսին ցուցադրված «Բուկ» զենիթահրթիռային համալիրները, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և այլ զինտեխնիկա:

Ավելացնենք, որ համաձայն նույն ինստիտուտի հետազոտության՝ 2010-16 թթ. Հայաստանը ներկրել է ընդհանուր առմամբ 152 մլն դոլարի զենք, այդ թվում՝ 142 մլն դոլարի՝ Ռուսաստանից, 7 մլն դոլարի՝ Ուկրաինայից, ինչպես նաև ևս 2 մլն դոլար արժողությամբ զենք Մոնտենեգրոյից:

Ինչ վերաբերում է «Իսկանդեր» համալիրներին, ապա 2017 թ. փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ  դրանք պատկանում են Հայաստանին, և դրանք կառավարում են նրանք, ում համալիրները պատկանում են:

Հայաստանի զենքի ներկրումները 2016 թ.՝ ըստ 2016 թ. զենքի համաշխարհային ներկրողների ցուցակը՝ ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI)

Հայաստանի զենքի ներկրումները 2016 թ.՝ ըստ 2016 թ. զենքի համաշխարհային ներկրողների ցուցակը՝ ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI)

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *