Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից 1-ը մարտական կորուստ է, 1-ը՝ ոչ մարտական, մյուսի մահվան հանգամանքները հայտնի չեն:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 3 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել:

 Փետրվարի 10-ին  Զաքաթալայի շրջանում հուղարկավորել են Աղդամի շրջանում անհայտ պատճառներով մահացած զինծառայող, 1999 թ․ ծնված Մեմմեդով Ղարիբ Թուրան օղլուին (Turan Qərib oglu Məmmədov)։ Կա վարկած, որ նա ինքնասպան է եղել:

• Փետրվարի 10-ին սոցիալական ցանցերից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող Մեհդիև Ֆահմին Դաշգըն օղլուի (Mehdiyev Fəhmin Daşqın oğlu) մահվան մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը մահացել է էպիլեպսիայից:

Փետրվարի 26-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 1999թ. ծնված, շարքային Ջաֆարով Գուրբան Խանլար օղլուն (Cəfərov Qurban Xanlar oğlu): Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը սպանվել է առաջնագծում հրաձգության ժամանակ:

Ընդհանուր առմամբ՝ 2018 -ի հունվարի 1-ից փետրվարի 28-ը բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել  Ադրբեջանի բանակի 7 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Անհայտ
Հունվար 3 1
Փետրվար 1 1 1
Ընդհանուր 4 2 1

Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ որոշ կորուստների մասին միայն տարիներ անց է տեղեկություն հայտնվում:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *