Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է թուրք-սիրիական սահման

Մարտի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին այցելել է թուրք-սիրիական սահման: Ջանիքլին մասնավորապես եղել է Թուքրիայի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի Հաթայ նահանգում տեղեկայված հրամանատարական կենտրոնում, որտեղից ղեկավարվում է Սիրիայի Աֆրինում շրջանում քրդերի դեմ ռազմագործողությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը:

Կենտրոնում 2-րդ բանակի հրամանատար Իսմայիլ Թեմելը պաշտպանական գերատեսչության ղեկավարին տեղեկություններ է տրամադրել Աֆրին քրդերի դեմ ռազմագործողության ընթացքի մասին:

Ջանիքլին Հաթայ նահանգում այցելել է նաև գործողության ընթացքում վիրավորված և հոսպիտալացված Թուրքիայի ԶՈւ զինծառայողներին և Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալներին:

Նույն օրը Թուրքիայի ՊՆ ղեկավարը եղել է նաև Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառում տեղակայված թիքունքային ապահովման ջոկատի և 1-ին, 2-րդ հատուկ նշանակության բրիգադների հրամանատարություններում:

Հիշեցնենք, որ Թուրքիան քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի դեմ գործողություն է սկսել Սիրիայի Աֆրին շրջանում դեռևս հունվարի 20-ից: Թուրքական կողմը մինչև այժմ առնվազն տվել է 41-43 զինծառայողի կորուստ, շուրջ 200 զինծառայող: Առավել շատ կորուստներ ուենեն Թուրքիային աջակցող զինյալները, թուրքական կողմի տվյալներով՝ Աֆրին սպանվել է մոտ 120 զինյալ:

Մարտի 7-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ հովանավորությամբ գործող արաբա-քրական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը 1700 մարտիկ են ուղարկում Աֆրին՝ թուրքերի դեմ կռվելու համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ ԱՄՆ սպառնացել է դադարեցնել աջակցությունը արաբա-քրդական ուժերին:

2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *