Շվեդիան կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ 2019» զորավարժությանը

Վրաստան է այցելել Շվեդիա պաշտպանության նախարար Պետեր Հուլքվիստը: Մարտի 7-ին նա Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ միասին այցելել է Վրաստանի ԶՈւ 4-րդ մեքենայեցված բրիգադի տեղակայման վայր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր, բացի այդ Հուլքվիստը հայտնել է, որ Շվեդիան պլանավորում է մասնակցել Վրաստանի տարածքում անցկացվելիք զորավարժություններին, մասնավորապես ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությանը 2019 թվականին:

Վրաստանի և Շվեդիայի ՊՆ ղեկավարները այցելել են Վրաստանի ԶՈւ 4-րդ մեքենայացված բրիգադ

Վրաստանի և Շվեդիայի ՊՆ ղեկավարները այցելել են Վրաստանի ԶՈւ 4-րդ մեքենայացված բրիգադ

Վրաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմական պահեստազորի, պարտադիր զինվորական ծառայության և համատեղ զորավարժությունների ոլորտում փորձի փոխանակման հարցեր:

Հրամանատարաշտաբային զորավարժությունը անցկացվում է ամեն տարի ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի շրջանակներում: Զորավարժությունը տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի տարածքում: Նպատակը Ատլանտյան դաշինքի և Վրաստանի ԶՈւ զինծառայողների փորձի փոխանակումն է: Մինչև այժմ, այդ զորավարժությունը անցկացվել է 4 անգամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *