Մարտի 7-ին Չեչնիայում վթարվել է Մի-8 ուղղաթիռ: Նախնական տվյալներով ուղղաթիռը պատկանում էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալությանը սեփական աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով կան զոհեր՝ մինչև 8 հոգի: Ուղղաթիռը ընկել է Վրաստանին սահմանակից Իտում Կալայի շրջանում: