Ճապոնիայում առաջին անգամ ռազմական նավատորմի նավախմբի հրամանատարի պաշտոնում կին է նշանակվել: Ռյոկո Ազումայի նավախմբի կազմում է նաև այդ երկրի խոշորագույն ռազմաավը՝ «Իզումո» ուղղաթիռակիրը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Այս նավախմբի բոլոր ռազմանավերի ընհանուր անձնակազմը հասնում է 1000-ի: Հրամանատարի պաշտոնի հանձնման արարողությունն անցկացվել է հենց «Իզումո» ուղղաթռակիր նավի վրա:
Ադյ նավը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի առաջին խոշոր նավն ա, ներկայացվել էր դեռևս 2013 թ.: Այն կարող է կրել մինչև 14 ուղղաթիռ: Ըստ որոշ տվյալների՝ ճապոնական կողմն աշխատում է այն նաև ինքնաթիռակրի վերածելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նավի վրա Ֆ-35 կործանիչներ տեղակայել:
Ինչ վերաբերում է կնոջ՝ նման պաշտոնի նշանակմանը, ապա, ըստ Reuters-ի, սա կապված է Ճապոնիայի ծերացող բնակչության հետ: Ճապոնական կողմը փորձում է տղամարդկանց պակասը լրացնել կին զինծառայողների միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է աստիճանաբար ավեացնել ցամաքային, ռազմածովայինո ւժերում կանանց թվաքանակը: