Մարտի 16-ին Աստանայում կհանդիպեն Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները

Ասյօր՝ մարտի 6-ին, Ղազախստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 16-ին սիրիական հակամարտության շուրջ քննարկումների նպատակով Աստանայում կհանդիպեն Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները:

Համաձայն Ղազախստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության՝ այս մասին հայտնի է դարձել Սիրիայի հակամարտության «երաշխավոր երկրների» տրամադրած տեղեկությունից:

Մինչև հանդիպման անցկացումը՝ մարտի 15-ին, պետք է անցկացվի տեխնիկական հանձնաժողովի նիստ: Կքննարկվեն նաև ձերբակալվածների, գերիների, մահցածների դիակների փոխանցման, անհետ կորածների որոնմանը վերաբերող հարցեր:

Նախարարների հանդիպումը կանցկացվի առանց դիտորդների և սիրիական «կողմերի» (իշխանություն, ընդդիմություն, զինյալներ): Հանդիպմանը հրավիրվել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները. (արխիվ)

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները. (արխիվ)

Reuters գործակալությունն իր հերթին հայտնում է, որ, համաձայն Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյի, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նախատեսում են ապրիլին սիրիական հակամրտության շուրջ գագաթնաժողով իրականացնել: Մինչ այդ՝ մարտի 12-ից 14-ն ընկած միջակայքում, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն կայցելի Մոսկվա, իսկ մարտի 19-ին՝ ԱՄՆ, պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպելու:

Մարտի 8-9-ին էլ կանցկացվի Անկարա-Վաշինգտոն տեխնիկական խմբի հանդիպում: Հիմնական թեման կրկին սիրիական հակամարտությունը և Սիրիայի քրդական ուժերն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *