Մարտի 5-ին Թուրքիայի հյուսիսարևելյան Դյուզջե նահանգի հանրապետական դատախազությունը Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» նկատմամբ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել նահանգի ժանդարմերիայի հրամանատարությունում ծառայող 12 զինծառայողի: Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականի կայքը:
Բոլոր զինծառայողներ սպայական կոչումներ ունեն: Նրանց հայտնաբերման համար գործողություններ են իրականացվում:
Ավելի վաղ Թուրքիայի Բիլեջիկ և մի քանի այլ նահանգում ձերբակալվել է ժանդարմերիայի 25 ծառայող, ովքեր ևս մեղադրվում Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու և 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար»:
Մարտի 5-ին Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հրապարակած զեկույցում նշվում է, որ այդ կառույցում ներկայում կա ընդհանուր 176 հազար 75 զինծառայող, որից 4540 է սպա:
Չնայած ժանդարներիայի ընդհանուր թվաքանակն աճել է, սակայն պակասել են սպաները, պրոֆեսիոնալ ժանդարմները, որը կապված է 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակից, ժանդարմերիայից մի քանի հազար սպաների ձերբակալության հետ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ՝ Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեռաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ: