ՌԴ զինուժը «Իսկանդերներով» խոցել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետը

Ռուսաստանի Աստրախանի շրջանում ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերի զինծառայողները կրակել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:

Թիրախը՝ պայմանական հակառակորդի հրամանատարական կետը, գտնվել է ավելի քան 100 կմ հեռավորության վրա: Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության՝ այն խոցվել է «բարձր ճշգրտությամբ»:

Նշվում է, որ մարտական կրակով վարժանքը մարտավարական զորավարժության վերջին փուլն էր, որի ընթացքում  ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հրթիռային միավորման զինծառայողները վերապատրաստվում էին «Իսկանդեր-Մ» նոր համալիրներով:

Նշենք, որ Հայաստանի սպառազինությունում նույնպես առկա է «Իսկանդեր» համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը (մինչև 500 կմ), ապա Հայաստանին տրամադրվել են արտահանման համար նախատեսված մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակներ:

Սա պայմանավորված է միջազգային պայմանագրով, որն արգելում է 300 կմ և ավելի մեծ հեռահարությամբ հրթիռային տեխնիկաների փոխանցումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *