Թուրքիայի ժանդարմերիան 2018 թ. նախատեսում է արդիականացնել սպառազինությունում առկա Մի-17, AB-205, «Սիկորսկի» Ս-70 ուղղաթիռները, գնել նոր Ս-70-ններ, հարվածային ուղղաթիռներ, ուսումնամարտական ինքնաիթռներ: Այս մասին պարզ է դառնում ժանդարմերիայի հրապարակած զեկույցից:
- Թուրքիայի ժանդարմերիայի առաջին T-129 Atak ուղղաթիռը. 23.02.2018
- Թուրքական արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ
- Ամերկյան Sikorsky ընկերության արտադրության S-70i ուղղաթիռ
Մի-17-ների արդիականացման ծրագրերին, նախապատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Թուրքական ժանդարմերիան նաև հայտնում է, որ 2018 թվականի ընթացքում պետք է ստանան Ս-70 «Սիկորսկի» ուղղաթիռներ, «հարվածային ուղղաթիռներ», տեղական «Հյուրքուշ-Ս» ինքնաթիռներ:
«Հյուրքուշ-Ս»-ն Թուրքիայում արտադրվող ուսումնական ինքնաթիռի հարվածային տարբերակն է:
Ինչ վերաբերում է հարվածային ուղաթիռներին, ապա 2018 թ. փետրվարին ժանդարմերիան արդեն իսկ ստացել է թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 Atak ուղղաթիռ: Նախատեսվում է մատակարարել ևս 17 միավոր:
Այսպիսով Թուրքիայի ժանդարմերիան, որը բանակից հետո երկրորդ ռազմական կառույցն է, նախատեսում է զգալիորեն զարգացնել ուղղաթռային պարկը, ստանալ թեթև մարտական ինքնաթիռներ, հավանաբար, երկրի ներսում և Սիրիայի ու Իրաքի տարածքում PKK-ի դեմ գործողությունների համար: