2018-ին փետրվարին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 3 միլիոն 700 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Հունվարին Ադրբեջան արտահանման ծավալը կազմել է 1 միլիոն 559 հազար դոլար: Այսինքն փետրվարին արտահանումը աճել է մոտ 2 անգամ: Տվյալները հրապարակված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնակայքում:
Փետրվարին Թուրքիայից Վրաստան է ներկրվել 91 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Հունվարին Վրաստան արտահանումը կազմել է 247 հազար դոլար: Այսինքն փետրվարին արտահանումը նվազել է 2.7 անգամ:
Նույն ժամակահատվածում Թուրքիան Իրան է արտահանել 514 հազար դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Հունվարին Իրան է արտահանվել 247 հազար դոլարի արտադրանք: Փետրվարին արտահանումը աճել է մոտ 2 անգամ:
2018-ի փետրվարին Թուրքիայի ռազմական-ավիացիոն արտադրանք ստացած երկրների շարքում առաջատարներն են.
- ԱՄՆ — 49,7 միլիոն
- Գերմանիա — 21,8 միլիոն
- Օման — 20,2 միլիոն
Ընդհանուր առմամբ, Թուրքիան փետրվարին այլ երկրներ է արտահանել շուրջ 150 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:
Հունվար ամսվա տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Infogram