Ռուսաստանի ԶՈւ Աբխազիայում տեղակայված ռազմաբազայի պարեկային ստորաբաժանումները վարժանքների ընթացքում կանխել են պայմանական հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի մուտքը դաշտային ճամբար։ Այս մասին մարտի 5-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
«Ցաբալ» լեռնային զորավարժարանում զինծառայողները մշակել են պայմանական դիվերսիոն խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ։
Վարժանքներին նաև իրականացվել են պայմանական վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, տարածքը ականազերծելու գործողություններ։
Մարտականին մոտ վիճակ ստեղծելու համար մարզումների ընթացքում օգտագործվել են «իմիտացիոն» պայթուցիկներ, 10 ազդանշանային հրթիռ, շուրջ 3000 ոչ մարտական փամփուշտ։
Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են շուրջ 200 զինծառայող, ավելի քան 20 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ «Տիգր» ԿամԱԶ «Մուստանգ» զրահամեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, ՌՊԳ-7 նռնականետներ։