Պարապմունքներ 1-ին բանակային կորպուսում ջոկ-վաշտ օղակի համար

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում, մարտական պատրաստության պլանի համաձայն, ամբողջ ծավալով ընթանում են նոր ուսումնական փուլի պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

Ցուցադրական պարապմունքներ 1-ին բանակային կորպուսում

Ցուցադրական պարապմունքներ 1-ին բանակային կորպուսում

Նշվում է, որ ցուցադրական պարապմունքը նախատեսված էր ջոկ-վաշտ օղակի անձնակազմերի ուսուցանման համար, սակայն թեմաներն ընտրված են եղել մարտական հրաձգությամբ անցկացվող տարբեր մակարդակների զորավարժություններում բոլոր ստորաբաժանումների անձնակազմերի գործողություններին համապատասխան՝

  • վերադաս հրամանատարության կողմից ստացված մարտական խնդրի նախապատրաստումն ու անցկացումը,
  • անձնակազմի տեղաբաշխումը տեղանքում,
  • կապի միջոցների կիրառումը մարտական գործողությունների ժամանակ,
  • ՀՄՄ-ի նշանաբերումը,
  • ՀՄՄ-ի դեսանտի իջեցումը տեղում և ընթացքից,
  • մարտադաշտում առաջին բուժօգնության ցուցաբերումը,
  • անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացումը:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ  Արտակ Մախսուդյանի գլխավորությամբ զորամիավորման զորավարժարանի հարակից տարածքում բացազատվել են մի շարք ուսումնական կետեր:

Ուսումնական կետերում պարապմունքները անցկացրել են ստորաբաժանումների ղեկավարները, ծառայությունների պետերն ու պայմանագրային զինծառայողները:

Նշենք, որ բանակային կորպուսը գլխավորում է ապրիլյան պատերազմում աչքի ընկած գնդապետ Արարատ Մելքումյան: Նա հրամանատար է նշանակվել 2018-ի փետրվարին: Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *