Գնդապետ Արարատ Մելքումյանը նշանակվել է 1-ին զորամիավորման հրամանատար

ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար է նշանակվել գնդապետ Արարատ Մելքումյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

Նշենք, որ գնդապետ Մելքումյանը ապրիլյան պատերազմից հետո «հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար» պարգևատրվել էր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով.

    1. ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյան(Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին մեկնել է hակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից գրավված ՊԲ մեկ այլ զորամասերի N112-118 մարտական դիրքերի գործողությունների շրջան: Հակառակորդը ամրանալով գրաված մարտական դիրքերում, փորձել է առաջ շարժվել: Թեժ մարտերի արդյունքում հայկական դիրքապահ անձնակազմը` Ա.Մելքումյանի անմիջական ղեկավարությամբ, դիրքերի մատույցներում կասեցրել է նախահարձակ հակառակորդի առաջխաղացումը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Ապրիլի 4-ին թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է:
գնդապետ Արարատ Մելքումյանը. Լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

գնդապետ Արարատ Մելքումյանը. Լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

Մինչ այս ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը: Նա նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *