ՌԴ և Բելառուսի ԶՈւ-երը համատեղ զորավարժությունների ժամանակ պայմանական զինյալներին արգելափակելու գործողություններ են իրականացվելու։
«Արևմուտք-2013» զորավարժությունները, որոնք ընթանալու են սեպտեմբերի 20-26-ը՝ ՌԴ ԳՇ պետի և Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարարի ղեկավարության ներքո, մի քանի փուլերից են բաղկացած։
Առաջին փուլում միացյալ հրամանատարությունը քննարկելու է զորքերի տարածաշրջանային խմբավորման օգտագործման ծրագիրը, պայմանական անօրինական զորամիավորումների կողմից զբաղեցրած շրջանների արգելափակումը, ՀՕՊ զորամիավորումների հարվածների ուղղությունները։
Երկրորդ փուլում արդեն քննարկվելու է դաշնակիցների համատեղ ռազմական գործողությունները զորավարժարանում։
«Արևմուտք-2013» զորավարժությունները կրում են հակահարձակողական-պաշտպանական բնույթ՝ համաձայն ՌԴ-ի և Բելառուսի պետական ռազմական դոկտրինաների։
Նշենք նաև, որ ռուս-բելառուսական ռազմական վարժանքներ իրականացվում են երկու տարին մեկ անգամ։ Վերջին նմանատիպ զորավարժությունը «Դաշինքի վահան-2011»-ն էր, որը կայացավ 2011-ի սեպտեմբերին Եվրոպայում ամենամեծ Գորոխովեցկի զորավարժարանում։