Ռուսաստանը Չինաստանին Սու-35 կործանիչներ կվաճառի

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մինչ տարեվերջ Սու-35 բազմանպատակային կործանիչի վաճառքի պայմանագիր կնքել Չինաստանի հետ։

Այս մասին հայտարարել է «Ռոստեխ» կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սու-35

Սու-35

Ռուսական կողմը նախատեսում է Չինաստանի հետ կործանիչների վաճառքի պայմանագիրը կնքել մինչ այս տարվա վերջ։ Չեմեզովը, սակայն, չի նշել Չինաստանին հատկացվելիք Սու-35-երի քանակն ու գործարքի արժեքը։

Ըստ ավելի վաղ տարածված ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Չինաստանը ցանկանում է գնել 24 միավոր Սու-35։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *