ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013-ի սեպտեմբերին Մինսկում ծրագրվում է քննարկել հակաահաբեկչական պայքարի բնագավառում համագործակցելու հարցը։
Բացի ահաբեկչության դեմ պայքարի փաստաթղթի մանրամասները քննարկելուց՝ մշակվելու է նաև հանցագործության, թմրադեղերի անօրինական շրջանառության, կիբեր հանցագործությունների և կոռուպցիայի դեմ քայլեր ձեռնարկելու խնդիրը։