ՀՀ ՊՆ պատվիրակները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստմանը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մենել է Մոսկվայում՝ մասնակցելու 2018-ին անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների շուրջ բանակցություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Որոնում–2017» զորավարժություն. հոկտեմբեր 2017

«Որոնում–2017» զորավարժություն. հոկտեմբեր 2017 (արխիվ)

Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան փետրվարի 19-ից 22-ին կմասնակցի ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2018» շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների «Որոնում», «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի գլխավոր պատվիրակությունը նաև կմասնակցի.

  • ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2019թ. պլանի քննարկմանը,
  • ինչպես նաև մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում Հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների պատրաստության համատեղ միջոցառումների ցանկի նախագծերի քննարկմանը:

ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-մարտավարական զորավարժության փուլերից երկուսն անցկացվել են Հայաստանի տարածքում՝ «Փոխգործակցություն-2017ը» և «Որոնում-2017ը»:

One response to “ՀՀ ՊՆ պատվիրակները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստմանը

Մեկնաբանել ՎանիկՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *