Իրաքը հաստատել է. Ռուսաստանից արդեն 36 միավոր Տ-90Ս տանկ են ստացել

Փետրվարի 19-ին Իրաքի Զու գլխավոր շտաբի պետը հայտնել է, որ իրենք արդեն ստացել են պայմանագրով նախատեսված Տ-90Ս տանկերի առաջին խմբաքանակը՝ 36 միավոր: Ապրիլի վերջին կստանան ևս 37 միավոր: Այս մասին արաբական Shafaq News լրատվակայքի վրա հղումով հայտնում է «ՏԱՍՍ» գործակալության կայքը:

Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Ուսման ալ-Ղանիմին հայտնել է, որ ապրիլին մատակարարվելիք 37 միավորը պայմանագրով նախատեսվածի վերջին խմբաքանակն է: Ստացվում է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ Իրաքին պետք է մատակարարեր 73 միավոր Տ-90Ս: Այս մասին դեռևս 2016 թ. իր հաշվետվությունում հայտնել էր տանկերն արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը:

Հավելենք նաև, որ փետրվարի սկզբին Իրաքում Ռուսաստանի դեսպանը հայտնել էր, որ «շուտով» 46 միավոր Տ-90 կմատակարարեն Իրաքին:

Մի քանի օր առաջ Telegram սոցիալական ցանցում նաև հրապարակվել էր լուսանկար, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը նշված տանկերն Իրաքին Սիրիայի տարածքով է մատակարարել:

Ռուսաստանը Սիրիայի տարածքով Իրաքին Տ-90Ս տանկեր է ուղարկում. Փետրվար 2018 թ.. Աղբյուրը՝ Telegram, Вестник Дамаска

Ռուսաստանը Սիրիայի տարածքով Իրաքին Տ-90Ս տանկեր է ուղարկում. Փետրվար 2018 թ.. Աղբյուրը՝ Telegram, Вестник Дамаска

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *