Փետրվարի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանն է հանձվել ևս 4500 տեղական արտադրության MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատ: Այս մասին Twitter-ի իր միկրոբոլոգում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը:
Türk Silahlı Kuvvetlerinin envanterini milli sistemlerle güçlendiriyoruz. MPT-76 tüfeğimizden 4500 adet daha TSK’ya teslim edildi. pic.twitter.com/cgp9OTwaYL
— SSM (@SavunmaSanayii) February 18, 2018
Այս ավտոմատները Թուրքիայի զինուժն ակտիվորեն օգտագործում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում:
Ավելի վաղ՝ 2017-ի հուլիսին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Թուրքիայի զինված ուժերում արդեն իսկ կիրառվում է 2000 միավոր MPT-76 ավտոմատ և նախատեսվում է 50 հազար ավտոմատ հանձնել զինված ուժերին:
Նշենք, որ այս ավտոմատների սերիական արտադրության առաջին խմբաքանակը զինված ուժերին է հանձնվել 2017-ի հունվարին: Դրանք արտադրվում են «Մեհմեթչիք-1» և «Մեհմեթչիք-2» տարբերակներով:
MPT-76 ավտոմատն արտադրվում է գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ավտոմատի բազայի վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով: ՊԱԳՎ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ MPT-76-ների արտադրությամբ զբաղվում են MKEK և Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերությունները:
MPT-76 ավտոմատի բնութագրերը
- Տրամաչափը` 7,62 մմ
- Երկարությունը` 920 մմ
- Զանգվածը` 4,1 կգ
- Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
- Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
- 1 րոպեում կարող է արձակել մինչև 650 գնդակ։