Սերբիան արդիականացնում է սեփական «Կուբ» ԶՀՀ-ները. Սերբիայի ՊՆ

Սերբիայի պետական Yugoimport ռազմարդյունաբերական ընկերությունը արդիականացնելու է երկրի զինված ուժերի «Կուբ» զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին, ինչպես փոխանցում է  Defence Blog լրատվակայքը, հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը:

Արդիականացված համակարգի մասին հավելյալ տեղեկություններ չկան, սակայն լրատվամիջոցի տեղական աղբյուրի տվյալներով՝ այն համալրվելու է մոնիտորով, շարժվող թիրախների թվային ցուցիչներով, նոր բազմաֆունկցիոնալ ցուցիչով, ալեհավաքի ավտոմատ ուղղորդման թվային համակարգով:

Military Balance 2017 զեկույցի համաձայն՝ Սերբիայի սպառազինությունում առկա է  77 միավոր 2Կ12 «Կուբ» զենիթահրթիռային համակարգ:

«Կուբը» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգ է, որն ի վիճակի է մինչև 22-25կմ հեռավորության և 7 կմ բարձրության վրա մեծ խոցել մինչև 2100կմ/ժ արագություն ունեցող օդային թիրախները։

Նշենք, որ այս համակարգերից ունի նաև ՀՀ զինված ուժերը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *